ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ավստրիայի նոր կառավարությունը, որը ձևավորվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) և Նոր Ավստրիա - Լիբերալ ֆորում (NEOS) կուսակցության կողմից, երդում է տվել հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Austria Press Agency-ն հաղորդում է, որ ԱԺԿ-ի առաջնորդ Քրիստիան Շտոկերը դարձել է երկրի նոր դաշնային կանցլեր։
Փոխկանցլերի պաշտոնն ստանձնել է ԱՍԴԿ-ի ղեկավար Անդրեաս Բաբլերը, արտաքին գործերի նախարարությունը գլխավորել է NEOS կուսակցության առաջնորդ Բեատա Մայնլ Ռայզինգերը։ Պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները պահպանել են ԱԺԿ-ի ներկայացուցիչներ Կլաուդիա Թաները և Գերհարդ Կառները։
Փետրվարի 27-ին ԱԺԿ-ն, սոցիալ-դեմոկրատները և NEOS-ը համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ։ Որոշումն ընդունվել է խորհրդարանական ընտրություններից գրեթե 5 ամիս անց: Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ անհրաժեշտ քանակով պատգամավորական մանդատներ չէր ստացել միանձնյա կառավարման համար:
--00—ՅՄ