Իմփիչմենթի ենթարկված Հարավային Կորեայի նախագահին ազատ են արձակել կալանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Capture

Հարավային Կորեայի դատախազները որոշել են չբողոքարկել դատարանի որոշումը՝ դրանով իսկ թույլ տալով նախագահ Յուն Սոկ Յոլին ազատ արձակել կալանքից։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ նախագահը լքել է քննչական մեկուսարանը, ինչից հետո նրան դիմավորել են աջակիցները։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահը կալանավորվել էր ռազմական դրության դեպքերի պատճառով ապստամբություն կատարելու մեղադրանքով։

--00—ՅՄ