ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր առաջարկած նոր սահմանադրությունը ստեղծվում է ոչ թե Ադրբեջանի պահանջով, բայց նաև ունենալու է «տարածաշրջանային նշանակություն»։
«Նոր սահմանադրության մասին առաջարկած իմ թեզը շատ քննարկվեց, այն ներկայացվեց իբրև Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության պայմաններում այն ունի այլ նշանակություն՝ չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն», - հայտարարել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչ է նշանակում այդ «տարածաշրջանային նշանակությունը»;
Հիշեցնենք, որ ի թիվս այլ պահանջների Բաքուն Փաշինյանից պահանջում է փոխել սահմանադրությունն ու այնտեղից հանել «Անկախության հռչակագիրը», որտեղ Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ