Քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս փաստաբանին մտնի ներս և հանդիպի իր պաշտպանյալներին․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ԳԳ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ 

«Արդեն 40 րոպե փաստաբանին քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մտնի ներս և հանդիպի իր պաշտպանյալներին։ ՄԻՊ թեժ գիծը պատասխանող չունի։ Պաշտպանի տեսակցության խոչընդոտումը հանցագործություն է»։ Քիչ անց լրացնելով գրառումը Բաբայանը նշել է․ 

«ՄԻՊ թեժ գծից հետ զանգեցին ու խոստացան հասկանալ խնդիրը, թե ինչի ինձ թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալներիս ու հետ զանգել»։ 

Նշենք, որ րոպեներ առաջ Արսեն Բաբայանն իր էջում տեղեկացրեց, որ արդեն 5-րդ անգամ ձերբակալել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ 

 --00—ՍՊ