ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Ուկրաինայի հարցով շփումների ընթացքում քննարկվում է ոչ միայն հրադադարը, այլև տարածքային հարցը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողներին։
Նրա խոսքով՝ քննարկվում է նաև տարածքային հարցը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ ասել է, որ Միացյալ Նահանգները մարտի 11-ին Ջիդդայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում քննարկել են տարածքային զիջումների հարցը: Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ցանկացած համաձայնության դեպքում կպահպանի գրավյալ տարածքները։
--00—ՍՊ