Տավուշում բռնկված հրդեհի հետևանքով 2 քաղաքացի այրվածքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ս

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ևս մեկ քաղաքացի է այրվածքներով դիմել բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել են խաղողի այգիներ և մացառուտ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։

 --00—ՍՊ