Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ը սխալ թույլ տա, Իրանը վճռական պատասխան կտա․ Խամենեի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

սս

Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ը սխալ թույլ տա, Իրանը վճռական պատասխան կտա, և Նահանգներն ավելի մեծ վնաս կկրեն։ Այդ մասին հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը, թե պատրաստակամ են  բանակցել Իրանի հետ,  խաբեություն է։

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ը չէր կարող խանգարել Իրանին, եթե ցանկանար միջուկային զենք ստեղծել։ 

 --00—ՍՊ