ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
2025 թ. մարտի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։
Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` ընդգծելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկի» ծրագրի կարևորությունը։
Դասախոսության վերջում դեսպանը պատասխանեց դիվանագետների հարցերին։
--00—ՍՊ