ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ԵՄ-ն կրկին կարձագանքի, եթե Միացյալ Նահանգները շարունակի նոր մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներմուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։
«Մենք դա արդեն արել ենք և շատ հստակ հայտարարել ենք, որ մաքսային այդպիսի գերսակագների սահմանման դեպքում կպատասխանենք նույնքան խստորեն, ինչպես արեցինք այսօր»,- նշել է նա Բրյուսելում մարտի 12-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:
Ժիլն ընդգծել է, որ այս պահին չի ցանկանում ենթադրություններ անել, սակայն կարող է ասել, որ ԵՄ-ն պատրաստվել է իրադարձությունների նման զարգացմանը:
«Այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք կոշտ և արագ, համաչափ արձագանքել՝ կիրառելով Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Հետագայում նույնպես այսպիսին կլինի մեր մոտեցումը նման միջոցներին, եթե դրանք կրկին անարդարացիորեն կիրառվեն մեր դեմ»,- հավելել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ