ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/8 հասցեում գտնվող «Սայադյան» ՍՊԸ մանկապարտեզից առգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16։10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվի Ջ․-ն մոտենալով սաներից Ս․ Հ․-ին բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից և ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից վերցնելով բարձրացնում է վերև և նույն գործողությունը կատարում է մի քանի անգամ, մինչև երեխան գետնից հավաքում է մատիտները:
Տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Սիլվի Ջ․-ն մոտենում է աթոռին նստած սաներից Մ․ Պ․-ին, ով ընկնում է գետնին, որից հետո ձեռքից քաշելով բարձրացնում է երեխային և մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ քիչ անց Սիլվի Ջ․-ն մեկ անգամ հարվածում է նաև սաներից Դ․ Զ․-ի դեմքին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ