ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Այս պահին մեր մարդիկ գնում են Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարը։ Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, ապրիլի 2-ը պատմական օր է լինելու։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ արդեն «դրական հաղորդագրություններ» է ստացել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հնարավորության մասին:
«Բայց դրական ազդակը դեռ ոչինչ չի նշանակում։ Լուրջ իրավիճակ է ստեղծված», - նշել է Թրամփը։
--00—ՍՊ