ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը:
Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է խաղացել միջնադարյան արևելյան գրականության զարգացման մեջ։
Նրա ստեղծագործություններում հանդիպում են նաև հայկական մշակույթին, պատմությանը և կերպարներին առնչվող դրվագներ, ինչը վկայում է տարածաշրջանի ժողովուրդների փոխազդեցության և դարավոր մշակութային կապերի մասին։
--00—ՍՊ