Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ՖՖ

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։

Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման լինելու է կործանված շինությունների վերակառուցման գործընթացը։

Հանդիպմանը նաև քննարկվելու են Ուկրաինայի վերակառուցման գործընթացում թուրք կապալառուների ներգրավման հարցերը։

 --00—ՍՊ