ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը, գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Կամ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կամ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։
Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում»։
--00—ՅՄ