Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման հատվածում շինհրապարակի խախտումները վերացվել են. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

,

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման հատվածում շինաշխատանքների ընթացքում փոշու արտանետումների վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով իրականացրել են վերահսկողական միջոցառումներ։ Հայտնում են ԲԸՏՄ-ից:

Տեղում պարզվել է, որ «ԷՍ ԹԻ սերվիս» ՍՊԸ-ի կողմից կատարվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում խախտվել են մթնոլորտային օդի պահպանման վերաբերյալ մի շարք պահանջներ։

Շինաշխատանքները տեղում դադարեցվել են, տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

Կառուցապատողը նույն օրը ճանապարհն ամբողջությամբ խճապատել է և պարբերաբար ջրում է։

Խախտումները շտկելու արդյունքում շինաշխատանքների դադարեցումը վերացվել է։

--00֊֊ԱՀ