ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբը Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանի հետ քննարկել է տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները՝ կենտրոնանալով ներդրումային նախագծերի և զբոսաշրջության խթանման վրա: Այս մասին հայտնում է Հալեպի նահանգապետարանի տելեգրամյան ալիքը։
Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Հալեպի հայ համայնքում։ Ալ-Ղարիբը հաստատել է նահանգապետարանի աջակցությունը ենթակառուցվածքների և տնտեսական աճի ոլորտներում Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու հարցում` ընդգծելով ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:
Ավելի վաղ Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս ուղեկցող պատվիրակությունը այցելել էին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր։
--00--ԱՀ