ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով և մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը, խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Օգտվելով առիթից՝ հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ Հայաստանի և Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։
--00—ՅՄ