ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ «համապատասխան փոփոխություն կատարել։ Այս մասին Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմիի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
--00—ՅՄ