ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կգործուղվի Դանիա և Նորվեգիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կգործուղվի Դանիա և Նորվեգիա: 

Այս մասին տեղեկանում ենք Աժ նախագահի կարգադրությունից։

Խանդանյանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի ապրիլի 6-8-ը կգործուղվի Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն), նաև ապրիլի 9-10-ն աշխատանքային այցով՝ Օսլո (Նորվեգիայի Թագավորություն):

--00—ԱՀ