ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Փաշինյանի երեկվա հարցազրույցը Էրդողանին ու Ալիևին հրապարակային օֆերտա էր, որ պատրաստ է մի թղթի կտորի համար Հայաստանի անկախության մասը Սահմանադրությունից հանել։ Օր առաջ պետք է վերջ տանք այս ընթացքին, ոչ թե հետևենք, թե ինչ է անում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ընդդիմությունը պետք է վճռական գործի, այլընտրանք չկա, մեզ պետք են մարդիկ, որոնք Հայաստանը չեն սարքի թուրքի ոտքի տակի կոմունիկացիա։ Նրա հարցերը մենք պետք է լուծենք, եթե իրեն բերած արտաքին տերերը հեռացնեն նրան sms գրելով, Հայաստանը կվերանա։ Նրան վռնդելը չպետք է ընտրություններով լինի, իրար կողք պետք է կանգնենք»,- հավելեց պատգամավորը։
Խոսելով Գյումրու ընտրությունների մասին, Մկրտչյանը նշեց, որ պետք է խոչընդոտել, չպետք է թույլ տալ, որ իշխանությունը ընտրվի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ