Մեծ Բրիտանիան նոր համաժողով կանցկացնի Ուկրաինա զորք ուղարկելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

photo_2025-03-22_17-28-20

Մեծ Բրիտանիան կանցկացնի «կամավորների կոալիցիայի» նոր գագաթնաժողովը՝ մի շարք եվրոպական երկրների զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով բիտանական կառավարությունում իր աղբյուրներին։

«Կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները, ինչպես նրանց անվանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, կրկին կհանդիպեն Նորթվուդի կենտրոնակայանում, որտեղ ռազմական պլանավորողներն արդեն իսկ նախնական բանակցություններ են վարել ուժերը մոբիլիզացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ բրիտանական կառավարության ղեկավարը սույն հարցը քննարկել է ոչ միայն եվրոպական երկրների, այլև Թուրքիայի ղեկավարության հետ, որը հիպոթետիկորեն դիտարկում է զորք ուղարկելու հարցը։ Նախատեսվում է, որ համաժողովը կտևի երեք օր։

--00—ՅՄ