«Վաղը ՔԿ-ից մինչև ՆԳՆ երթով արտահայտելու ենք մեր դժգոհությունը». Ռոման Երիցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դդ

Փաստաբան Ռոման Երիցյանը, ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է իր դեմ սկսված արշավին. 

«Ես հրավիրելու եմ ասուլիս՝ բոլորիդ կատարած ամենաստոր քայլերը կետ առ կետ բացահայտելու: Բացահայտելու եմ, թե ինչ է տեղի ունեցել երեկ Քննչական կոմիտեում առերես հարցաքննման ժամանակ, բացահայտելու եմ, թե սկսած Քննչական կոմիտեի վարույթն իրականացնող մարմնից մինչև խոշտանգումների վարչության պետով, ինչպիսի վերաբերմունք են դրսևորել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ։

Վաղը ժամը 14:00-ին բոլորս հավաքվում ենք Քննչականի դիմաց՝ երթով շարժվելու ՆԳՆ և մեր դժգոհությունն արտահայտելու արցախցիների նկատմամբ դրսևորած վերաբերմունքից»,- նշել է փաստաբանը:

--00—ՍՊ