Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

aa

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ․-ն և նրա կինը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկ Ե․-ն այցելել են Էջմիածին քաղաքի Նար Դոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ և գնել ոսկյա զարդեր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Մ․-ից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ․-ին և Տաթևիկ Ե․-ին հայտնաբերելու ուղությամբ:


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ