ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար»: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA–ն:
Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:
--00—ՅՄ