ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ լուսանկարներ հրապարակելով։
Վաղը Թբիլիսիում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան առաջին հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:3 հաշվով:
--00—ՅՄ