Այժմ մենք պատրաստ ենք ռևանշի․ Վան՛տ Սխիպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot-2025-03-22-175928-750x375

Այսօր՝ մարտի 22-ին, Թբիլիսիում ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Վրաստանի դեմ պատասխան խաղի նախօրեին նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։

«Երբ գլխավորեցի «Այաքսը», Միկաուտաձեն լավ մարզավիճակում չէր, և մյուսներն ավելի շատ էին գոլ խփում։ Փորձարկեցինք նրան կիսապաշտպանությունում։ Վերջում եղավ այն, ինչ նրա համար ավելի լավ ճանապարհ դասավորեց։

Հայաստանի ընտրանին գլխավորելուց հետո ընդամենը երեք անգամ ենք մարզվել։ Գիտեմ, թե ինչպես ենք ուզում խաղալ, բայց դա երկար ժամանակ է պահանջում։

Այժմ մենք պատրաստ ենք ռևանշի։ Երևանում մենք երեք խոշոր սխալ թույլ տվեցինք։ Վրաստանի հավաքականը զարգացման նոր փուլում է, և մենք պետք է հասնենք նույն մակարդակին։

Ընդհանուր առմամբ, թիմում վատ մթնոլորտ չկա: Մեծ հաշվով պարտվելը հաճելի չէ, բայց խաղին նախապատրաստվելու գործընթացում որևէ խնդիր չի եղել:

Այն միջադեպը, որ տեղի ունեցավ, անսպասելի էր:Ռանոսը խաղ պահանջեց, հակառակ դեպքում հեռանալու սպառնալիք հնչեցրեց, ինչը անընդունելի է»,- ասաց Սխիպը։

Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 22-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին երեք անպատասխան գնդակ էր ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ