Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի անդամը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture2

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը սպանվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ Բարդավիլը գտնվել է քաղաքից արևմուտք գտնվող տեղահանվածների վրանային ճամբարում։ Նրա հետ մահացել է կինը, հայտնում է հեռուստաալիքը։

--00—ՅՄ