ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում կայացավ 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով կազմվեցին 12 խմբեր։ Այսօր կայացան Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքով որոշվեցին, թե այս փուլի մասնակից 8 թիմերը որ խմբերում հանդես կգան։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է F խմբում։
ԱԱ-2026-ի Եվրոպայի որակավորման փուլ
A խումբ
Գերմանիա, Սլովակիա, Հյուսիսային Իռալնդիա, Լյուքսեմբուրգ
B խումբ
Շվեյցարիա, Շվեդիա, Սլովենիա, Կոսովո
C խումբ
Դանիա. Հունաստան, Շոտլանդիա, Բելառուս
D խումբ
Ֆրանսիա, Ուկրաինա, Իսլանդիա, Ադրբեջան
E Խումբ
Իսպանիա, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա
F խումբ
Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա, Հայաստան
G խումբ
Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Մալթա
H խումբ
Ավստրիա, Ռումինիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Սան-Մարինո
I խումբ
Իտալիա, Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Մոլդովա
J խումբ
Բելգիա, Ուելս, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Անդորրա
K խումբ
Անգլիա, Սերբիա, Ալբանիա, Լատվիա, Լիխտեյնշտեյն
L խումբ
Խորվաթիա, Չեխիա, Չեռնորգորիա, Ֆարերյան կղզիներ, Ջիբլարթար
Որակավորման փուլի մասնակիցները բաժանվել են չորս կամ հինգ թիմերից բաղկացած 12 խմբերի, որոնք միմյանց կհանդիպեն տանը և դրսում: Հինգ թիմերից բաղկացած խմբերի հանդիպումները մեկնարկել են մարտին, իսկ չորս թիմերից բաղկացած խմբերը՝ սեպտեմբերին: Խմբային փուլը կավարտվի 2025 թվականի նոյեմբերին։ Խմբի 12 հաղթողները անմիջապես դուրս կգան ԱԱ-ի եզրափակիչ փուլ, իսկ մնացած չորս տեղերը կխաղարկվեն փլեյ-օֆֆում, որին կմասնակցեն երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերը:
Ինչպես կանցկացվի փլեյ-օֆֆը
Փլեյ-օֆֆ դուրս կգան իրենց խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն թիմերը, որոնք հաղթել են իրենց խմբերը (որոնք չեն զբաղեցրել առաջին կամ երկրորդ տեղը Եվրոպայի որակավորման փուլի խմբային փուլում):
Այս 16 թիմերը կբաժանվեն չորս ուղիների՝ յուրաքանչյուրում չորս թիմ: Փլեյ-օֆֆը բաղկացած կլինի մեկ հանդիպումից բաղկացած կիսաեզրափակիչներից և եզրափակիչներից, որոնք տեղի կունենան մեկ միջազգային պատուհանի ընթացքում՝ 2026 թվականի մարտին:
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ամսաթվերը․
Խմբային փուլ
Մարտ — նոյեմբեր 2025թ
Փլեյ-օֆֆ
26-31 մարտի, 2026 թ
ԱԱ-2026
Հունիսի 11 — հուլիսի 19, 2026 թ
--00—ՅՄ