ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներին։
Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած հատվածում վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է ջրհեղեղի վտանգի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ:
Անձրևները հանգեցրել են արտակարգ տարհանման և ճանապարհների փակման:
Միայն շաբաթ օրը գրանցվել է ավելի քան 6 հազար չվերթի ուշացում և էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։
--00—ՅՄ