ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին 24News-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից:
Նշենք, որ Կարոյանը անցնում է ենթադրյալ կաշառքի գործով: Մարտի սկզբին նրան ձերբակալել էին, սակայն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չէր բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել էր վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։
Մերի Մանուկյան
--00--ԱՀ