Ուկրաինայի զինուժը 1 օրում 4 անգամ գրոհել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտները. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

.
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինուժը չորս անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
 
«Կիևի ռեժիմը, խախտելով ս.թ. մարտի 18-ից էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Մասնավորապես Կուրսկի մարզում ապրիլի 8-ին` ժամը 08:18-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով լարեր են կտրվել, և անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց հոսանքի են մնացել Բոլշեսոլդատսկի շրջանի Բոլշոյե գյուղի սպառողները։
 
Ապրիլի 8-ին` ժամը 13:20-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց էլեկտրամատակարարման են մնացել Բելովսկի շրջանի Կամիշնոյե և Կրուպեց գյուղերի սպառողները:
 
Բացի այդ, ապրիլի 8-ին` ժամը 22:39-ին, Զապորոժիեի մարզում Բոտիևյան հողմակայանի վրա ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է հողմային էլեկտրակայանը: Կայանը նվազեցրել է աշխատանքային հզորությունը 3,25 ՄՎտ-ով։
 
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզում ապրիլի 9-ին` ժամը 03:50-ին, ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հաղորդալարի վնասման պատճառով անջատվել է «Ռոսսետի Հարավ» ԲԲԸ մասնաճյուղի՝ «Ռոստովէներգո»-ի բարձրավոլտ գիծը: Կամենսկի շրջանում մոտ 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:

--00--ԱՀ