Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աա

 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է․

«Ներկայացնում եմ վաղվա՝ ապրիլի 10-ի քաղաքական դատավարությունների ժամանակացույցը.

1) ժամը 10:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» նախնական դատալսումները։ Հավանաբար սկսվելու են հիմնական դատալսումները՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակմամբ։

2) ժամը 14:00-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումները։ Հետազոտվում են մեղադրանքի կողմի ապացույցները։

Դատական նիստերը դռնբաց են»։
 

--00—ՍՊ