Գլխավոր դատախազությունը պահանջում է Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

․

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում.
  • Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք.
  • 6 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։

--00--ԱՀ