ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովո՛ւրդ ջան»: