ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
«Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա։ Դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճին անդրադառնալով՝ ԲՀԿ ղեկավարն ասաց․
«Կարող եմ խորհուրդ տալ բոլոր քաղաքական գործիչներին, որ երբեք անձնականը պետք է չխառնեն քաղաքականության հետ»:
ՍԴ նախագահի դստեր դեմ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի գրառման մասին Ծառուկյանն այն կարծիքը հայտնեց, որ ոչ մի դեպքում ընտանիքի անդամները չպետք է թիրախավորվեն:
«Ընտանիքը սրբութուն է, ու որևիցե մեկն իրեն պիտի թույլ չտա մտնի ընտանիք», - նշեց նա: