ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Փետրվարի 3-ին, ժամը 19:52-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոբերտ Ծ.-ի (ծնված 1950 թ.) դին: