ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ Սահմանադրական դատարանի և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ՝ սա նորմալ չէ, և կարծում եմ՝ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահը արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիրի բնույթ: ՍԴ նախագահը, չպիտի զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ»,- ասել է Ռուբինյանը։
Ըստ նրա՝ այդ հայտարարությամբ ֆիքսվում է, որ ՀՀ-ում դատական համակարգի հանդեպ վստահությունը ցածր է:
Ռուբինյանը կարծում է, որ լարվածությունը չի նպաստում բարեփոխումների ընթացքին: