ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
Կալանավորվածն ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է։