ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Փետրվարի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հացիկ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։
Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով մեկփողանի հրազեն։ Այն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։