ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հրաժարվում եմ «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության հիմնադիր Գրիգորի Սահակյանը։
Հիշեցնենք, որ Սահակյանն կուսակցություն ստեղծելու գործընթացը ստեղծել էր 2019թ.-ի հոկտեմբերից։
«Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին»:
Նա հայտարարում է, որ հրաժարվում է կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից՝ շարունակելով մնալ ազատության և անկախության ջատագովը․ «Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ»։