ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Իրաքյան Քուրդիստանի զինյալ զորամիավորումների՝ «փեշմերգայի» կին մարտիկները ավարտական միջոցառման ժամանակ բոլորի աչքի առաջ ատամներով պատառոտել են օձերի և ճագարների մարմինները: Սա կատարվել է իրենց ուժն ի ցույց դնելու նպատակով։
Daily Mail-ի տեղեկություններով՝ միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Էրբիլից դեպի հյուսիս-արևելք ընկած Սորան քաղաքում:
Այս միջոցառումից բացի, կին զինվորներն իրենց ուժն ու դիմացկունությունը ցուցադրել են տարբեր տեսքով՝ ցուցադրելով, որ համարձակությամբ և մարտական ոգով ամենևին էլ չեն զիջում տղաներին:
Նշվում է, որ քրդական «փեշմերգան» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առանցքային դերակատարում ունեցող ուժերից է: Այն հայտնի է այն փաստի շնորհիվ, որ տղամարդկանց հետ մարտական գործողությունների դաշտ է հանում նաև կանանց: