ՀՅԴ-ն կշարունակի պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. պասիվությունը ժամանակավոր է․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

կգմս

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է:

Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձևաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել:

«Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին: «Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի և այլնի տեսքով:

Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետևաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային և պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: