ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Նիստին չէր ներկայացել թարգմանիչը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ թարգմանչի չներկայանալու մասին նիստից կարճ ժամանակ առաջ են տեղեկացել, և դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի ներկայությունը։ Այդ իսկ պատճառով դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին։