Աննա Հակոբյանն ու Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ի երեկոյան հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։ Այս մասին հայտնում են վարչապետի տիկնոջ գրասենյակից։ 



Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ շեշտելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ: Ռաջալ Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ համագործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թվականի հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։



Ռաջալ Կամալը նկատել է, որ սպասվելիք կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն համագործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։

Վերջինս հետաքրքրվել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ նշելով, որ  կենտրոնը կարող է համագործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։