ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Մարիա Դոլորեշ դոշ Սանտուշ Ավեյրուն հիվանդանոց է տեղափոխվել։
Բժիշկները նրա մոտ կաթված են կասկածում։ Հայտնի է, որ կինը գիտակցության է եկել, վիճակը կայուն է գնահատվում։
2007 թվականին 65-ամյա Մարիա Դոլորեշի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, ինչից հետո` 2019 թվականին, հիվանդությունը կրկնվել էր: