Հռոմի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին կդիմավորեն ՀՀ դեսպանության աշխատակիցները

ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ,  24News 

.

«Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան»: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

« Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները»,- ասված է հայտարարության մեջ: