ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի ֆեյսբուքյան էջից:
ՀՀ կորոնավիրուսի պայմանավորված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել մի շարք գործերով բողոքների քննությունը իրականացնել գրավոր ընթացակարգով, որոշ գործերով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված հեռահար կարգով: Նիստերի մեկ դահլիճ կահավորել էին տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատա-րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ`քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար: Դրա նպատակով գործին մասնակցող անձինք պետք է ներկայացնեն միջնորդություն՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը, որը ևս հասանելի է դատարանի ֆեյսբուքյան էջում: Դատարանին ներկայացվող փաստաթղթերը կարող են ուղարկվել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ qagh-veraqnnich@judiciary.am: