ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն լավ է, բժիշկների օգնությամբ արդեն քայլում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Լավ, սպասված ու բարի լուր, գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն լավ է: Ճիշտ է դեռ բժիշկների օգնությամբ, բայց արդեն կարողանում է քայլեր անել:
Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը: Հ.Գ. Չնայած չի էլ ցանկանում լքել բկ-ն ու բժիշկներին»,- գրել է նա։