ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռեւս 20 օր առաջ եւ մարզի տարածքում որեւէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:
Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:
Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ»,- գրել է նա։