ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին, հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։